Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Քաղցկեղի հետ կապված հասարակության շրջանում տարբեր կարծիքներ կան, դրանց մի մասը միֆ է, մի մասը՝ իրականություն:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժիշկ-ուռուցքաբան, քիմիաթերապևտ, ԵՊԲՀ ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․ Լիլիթ Հարությունյանն անդրադարձել է ամենատարածված պնդումներին՝ հիմնավորելով, թե դրանցից որոնք են միֆ և որոնք՝ իրականություն:
Հաղորդման ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.
1․ Քաղցկեղը բուժելի է, հատկապես՝ վաղ փուլում։
2․ Թոքերի քաղցկեղ լինում է միայն ծխողների մոտ։
3․ Եթե ցավեր չունեք, չի կարող քաղցկեղ լինել։
4․ Քաղցկեղով հիվանդ հարազատ ունենալը նշանակում է, որ մյուսներն էլ կվարակվեն։
5․ Քաղցկեղը միշտ պահանջում է ագրեսիվ բուժում։
6․ Քիմիաթերապիան ավելի վնասակար է, քան հիվանդությունը։
7․ Քիմիաթերապիայից հետո բոլորն էլ մազաթափություն են ունենում։
8․ Իմունոթերապիան կիրառելի է բոլորի դեպքում։
9․ Եթե բուժման մի տեսակը չի օգնել, ուրեմն այլևս տարբերակ չկա։
10․ Ժողովրդական միջոցները նույնքան արդյունավետ են, որքան դեղորայքը։
11․ Շաքարը «կերակրում է» քաղցկեղային բջիջները, և դրանից հրաժարվելով՝ կարելի է բուժվել։
12․ Սովապահությունը բուժում է քաղցկեղը։
13․ Բիոպսիան արագացնում է քաղցկեղի տարածումը։
14․ Ժամանակակից բուժումը ապահովում է երկար և որակյալ կյանք։
Մանրամասները՝ տեսանյութում:
.png)